Էկվադորում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Էկվադորում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամբատո քաղաքից 91 կմ հյուսիս-արեևելք՝ մոտ 154 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
