Հնդկաստանը խոստովանել է՝ Ուկրաինայի համար պլան չունի
Աշխարհ
Հնդկաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին քարտուղար Արվինդ Գուպտան ասել է, որ Նյու Դելին ներկայումս հստակ ծրագիր չունի Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է RBC-ին տված հարցազրույցում։
«Հնդկաստանը չի հավատում, որ հիմքեր ունի սեփական խաղաղության ծրագիր առաջարկելու համար, սակայն պատրաստ է ցանկացած այլ օգնություն ցույց տալ բանակցություններին, եթե դա ցանկանան Ռուսաստանն ու Ուկրաինան», - մեկնաբանել է Գուպտան։
Նրա խոսքով, խաղաղ կարգավորման մեթոդները կախված կլինեն նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը տեղում, և ինչ շփման կետեր կունենան հակամարտող կողմերը։ Գուպտան նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն երկու անգամ փորձել են բանակցություններ վարել 2022 թվականին՝ Թուրքիայում և Բելառուսում։
