Պայթյուն՝ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներ (տեսանյութ)
ՏեսանյութերԿալիֆորնիայի Մարտինես քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տուժել է առնվազն երեք մարդ։ The Mercury News-ի լրագրողները պարզել են, որ նավթավերամշակման գործարանում պայթյունի է հանգեցրել ածխաջրածինների արտահոսքը։
Պատահարի պատճառով հայտարարվել է քիմիական վտանգի երկրորդ մակարդակ։ Գործարանի բոլոր աշխատակիցներին տարհանել են։
