Թրյուդոն հայտարարել է, որ կանադացիները ցնցված են Թրամփի գործողություններից
Աշխարհ
Կանադացիները ցնցված են Օտտավան որպես թիրախ ընտրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Կանադացիները ապշած են, թե ինչու են մեր ամենամտերիմ ընկերներն ու հարևանները թիրախավորում մեզ»,- ասել է նա կանադական ապրանքների ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման մասին։
Թրյուդոն ընդգծել է, որ Վաշինգտոնը և Օտտավան պետք է գործեն միասին և համատեղ հաղթահարեն ընդհանուր մարտահրավերները «աշխարհի այլ մասերում»:
