ԱՄՆ-ը բարձրացրել է մաքսատուրքերը՝ Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։
Չինաստանի կառավարությունը դատապարտել է այս սակագնի սահմանումը: Պեկինը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վիճարկելու է Թրամփի սահմանած սակագները:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն իր հերթին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի որոշման:
