Թրամփը բավականին արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում․ Պուտին (տեսանյութ)
ԱշխարհԵվրոպական էլիտաներն ակտիվորեն միջամտել են ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք (եվրոպական էլիտաները - խմբ.) պարզապես չեն սիրում Թրամփին, նրանք ակտիվորեն պայքարում էին նրա դեմ, իսկապես միջամտում էին քաղաքական կյանքին և ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, իսկ հետո խառնվեցին, երբ Թրամփը հանկարծ հաղթեց», - ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով եվրոպական քաղաքական էլիտաների և ԱՄՆ նորընտիր նախագահի հարաբերությունների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, իսկ եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչը», ասել է ՌԴ նախագահը։
«Հավատացնում եմ ձեզ՝ Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կվերականգնի կարգուկանոնն այնտեղ»,– ասել է նա։
