Հոնկոնգի բաժնետոմսերը անկում են ապրել
Աշխարհ
Հոնկոնգի ֆոնդային բորսայի բաժնետոմսերը երկուշաբթի առավոտյան նվազել են առաջին առևտրային նստաշրջանում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքերի մասին: Օձի լուսնային տարվա բարենպաստ մեկնարկի հույս ունեցող ներդրողները հիասթափված են, քանի որ բախվում են Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի վերսկսման հեռանկարին, հայտնում է South China Morning Post-ը։
«Hang Seng» ինդեքսը կորցրել է 1,8%՝ հասնելով 19853,62 կետի՝ իր ամենամեծ անկումը մեկ ամսվա ընթացքում, երբ շուկան վերաբացվել էր եռօրյա ընդմիջումից հետո:
«Hang Seng Tech Index»-ը կորցրել է 2,4%: Մինչդեռ մայրցամաքային Չինաստանի ֆոնդային բորսաները շարունակում են փակ մնալ լուսնային Ամանորի տոնակատարությունների պատճառով Չինաստանում և առևտուրը վերսկսվելու է փետրվարի 5-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)