Երթևեկության նշանները տեղադրված են
Իրավունք
Գյումրի քաղաքի Ավ. Իսահակյան և Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկում տարիներ շարունակ բացակայել են երթևեկությունը կարգավորող համապատասխան նշանները: Դրանց բացակայությունը երթևեկության համար շատ անհարմարություններ էր ստեղծում և շատ ժամանակ ավտովթարների պատճառ դառնում:
Խնդիրը բնակիչների կողմից բազմիցս բարձրաձայնվել էր, սակայն լուծում այդպես էլ չէր տրվել: Իսահակյան փողոցի բնակիչները դիմել էին Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակ՝ խնդրելով հետամուտ լինել բարձրացված խնդրի լուծմանը:
Պաշտպանը խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն էր ուղարկել Գյումրու քաղաքապետին: Ի պատասխան գրությանը, Գյումրու քաղաքապետարանից հայտնել են, որ Գյումրի քաղաքի Ավ. Իսահակյան և Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկի երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով պատվիրվել են ճանապարհային երթևեկության նշաններ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում