ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

50 մլն արժողությամբ մարզագույք է բաշխվել 19 մարզական կազմակերպությունների միջև

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ կառավարության 2011 թվականի գերակա խնդիրների և գործունեության միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների մասին

1. «Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացում

Որոշման նախագիծը 2011 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1189-Ա որոշմամբ, որի հավելված N 1-ի համաձայն ձեռք է բերվել 50 մլն արժողությամբ 19 անվանում մարզագույք և բաշխվել 19 մարզական կազմակերպությունների միջև:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակում

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵՄ տեխնիկական աջակցության «Թայեքս» (TAIEX) գործիքն օգտագործելու, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի սպորտի վերաբերյալ «Սպիտակ փաստաթղթի» տնտեսական և սոցիալական մասերի ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով 2011 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատաժողով:

Հասարակական կազմակերպություններից, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններից ստացված առաջարկությունները քննարկելով և դրանք մասնակիորեն ներառելով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մարզական ֆինանսական աջակցության հատկացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարություն։

3. ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

2011 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվել է (արդեն 5-րդ անգամ) ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որին մասնակցել են 1122 ընտանիքներ։

Մրցույթն անցկացվել է երեք փուլով, երեք տարիքային խմբերով Հայաստանի Հանրապետության 42 քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում և 5 շրջաններում:

Միջոցառման մրցանակակիրները պարգևատրվել են դրամական պարգևներով, մասնակից բոլոր երեխաները՝ մարզահագուստով, թանկարժեք հուշանվերներով:

4. Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության երիտասարդության շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացման շրջանակներում Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի մշակում

Համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 136-Ա/1 հրամանի՝ 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ, որի արդյունքների ամփոփումը հիմք կդառնա Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի մշակման համար։

Երևանում հետազոտությունն անցկացվել է 10 համայնքներում' ընդհանուր առմամբ 55 մեծ, միջին և փոքր փողոցներում և հանրապետության բոլոր 10 մարզերում՝ 16 քաղաքներում և 37 մեծ ու փոքր գյուղական համայնքներում: Ընտրանքի բաշխումը կատարվել է ըստ տոկոսային համամասնության և հետագա ճշգրտումների' նախապես որոշելով յուրաքանչյուր համայնքում և մարզում ընտրանքի նվազագույն ծավալը: Կատարվել է ընտրանքի համակշռում' ըստ սեռի, տարիքի, բնակավայրի և կրթության չափանիշների:

Հետազոտության շրջանակներում ընդգրկվել են տարբեր ոլորտներում հայտնի փորձագետներ։

Միևնույն ժամանակ, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի և ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի միջև 2011 թվականի հուլիսի 15-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվել է ««Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» հանրապետական հարցում» ծրագիրը, որի արդյունքների ամփոփումից հետո դրանք կհամադրվեն իրականացված սոցիոլոգիական հարցումների հետ, որից հետո 2012 թվականի առաջին կիսամյակում կտպագրվի Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը:

Կատարված աշխատանքների արդյունքները կդառնան այն հիմքը, որի վրա կխարսխվի 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված