Գողությունը բացահայտվել է
Իրավունք
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Սյունիքի մարզի Թասիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերն իր անասնագոմից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը կոտրելով նշված անասնագոմի դուռը՝ գողացել են 2 ոչխար, 1 գառ և 1 խոզ' պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Միքայել Մ.-ն և 1984 թ. ծնված Հայկ Խ.-ն:
Միքայել Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը հայտնաբերված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում