Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

«Ո՞ւր է մարդասպանը և ի՞նչ է անում». Կարեն Հակոբյանը՝ «Մադաղիսի» գործի մասին

Իրավունք

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ ճանաչեց Մադաղիսի աղմկահարույց գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: Արդեն շուրջ 4 տարի է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մադաղիսի զորամասում 2003թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:

Այս մասին Lurer.com-ը զրուցեց «Հույս» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանի հետ, ով այդ գործում ակտիվ մասնակցություն է ունեցել և մինչ օրս շարունակում է ունենալ:

«Դատավարության ընթացքի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա հասարակության հաղթանակն է: Այն ինքնին խեղաթյուրված, կեղծիքների վրա հիմնված դատական նիստ էր: Անխոս՝ դատաքննությունն արդեն իսկ խեղաթյուրված փաստերի հիման վրա էր, որի մասին կա վճռաբեկ դատարանի որոշում, և ընթացիկ դատաքննությունը դատարանին դրել էր շատ ծիծաղելի, կրկեսային վիճակում. ենթադրում եմ, որ եթե շարունակվեր այս ամենը, դատախազի պնդմամբ նորից դատապարտեին, Հայաստանի դատաիրավական համակարգը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի ցույց էր տալու, որ Հայաստանում դատաիրավական համակարգ գոյություն չունի: Բացի այն, որ դա ներքին հասարակական կյանքում էր այդ նշանակությունն ունենալու, նաև դրսի համար, քանի որ հարցն արդեն եվրոդատարանում է, այնտեղ էլ էին ընկալելու, որ Հայաստանը ևս մեկ անգամ ամրագրում է, որ մեր երկրում դատաիրավական համակարգ չկա և ոչ թե փաստերն են իշխում դատաքննչական պրոցեսում, այլ ինչ-որ մի տեղ նախատեսված սցենար էր: Այդ սցենարի հեղինակը ժամանակին Ջհանգիրյանն էր, որովհետև ինքն էր այդ ընթացքում զինդատախազը: Եվ ոչ միայն այդ գործը, այլ նաև մի շարք գործեր, որոնցով ամեն հինգշաբթի մայրերը դեռ Կառավարության դիմաց են ցույց անում: Այդ գործերի հիմնական սարքոցիները տեղի են ունեցել Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած տարիներին և բնական է, որ Ջհանգիրյանը պետք է ամեն գնով շարունակի պնդել, որ տղաները մարդասպաններ են, որովհետև արդեն ակնհայտ է, որ տղաները մարդասպան չեն: Իր այդ արտահայության համար էլ տղաները կարող են իրեն դատի տալ, որովհետև արդեն կա դատական վճիռ, որ իրենք անմեղ են»,-ասաց վերջինս:

Ըստ Կարեն Հակոբյանի՝ Ջհանգիրյանի պնդումներն այն մասին, որ տղաները մարդասպան են և այն էլ այն դեպքում, երբ դատարանի վճիռ կա, ապացուցում է, որ ինքն ունի շատ խիստ վախենալու պահեր:

«Մի օրինակ բերեմ, երբ 2006 թվականին վերաքննիչ դատարանում Ռազմիկ Սարգսյանը հնչեցրեց, որ Գագիկ Ջհանգիրյանն անձամբ նրան ապտակել է, այդ ժամանակ մեղադրող դատախազ Անահիտ Եղիազարյանը դատարանում հայտարարեց՝ դա Ձեզ համար մեծ պատիվ է, որ նման մարդը Ձեզ հայրական ապտակ է հասցրել, բայց այդ «հայրական ապտակի» արդյունքում տղայի ծնոտը կոտրվել էր: Եվ եթե նման ապտակները, ծեծը, բռնությունը Ջհանգիրյանը և իր սիստեմը (դա միայն Ջհանգիրյանը չի, նրանք բոլորը նույն տրամաբանությամբ են աշխատում) պատիվ են համարում, ուրեմն այս դատական վճիռը պիտի առիթ լինի մեզ համար՝ վերանայելու այդ մոտեցումները, անպայման հետևողական պետք է լինենք, որպեսզի իրական մարդասպանները պատժվեն: Այդ տղաների արադարացումը և անմեղ լինելը դեռ բավարար չէ, իսկ ո՞ւր է մարդասպանը, որտե՞ղ է նա և ի՞նչ է անում, և իհարկե շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի այն մարդիկ, ովքեր նպաստել են գործի անարդար քննությանը և հատկապես դատարանի դատական ընթացքին, բոլորը պետք է պատժվեն. ամենաքիչը՝ ազատվեն պաշտոնից, իսկ ամենաշատը՝ փոխհատուցումները պետության փոխարեն պետք է վճարվի հենց այդ մարդկանց գրպանից, էլ չեմ ասում՝ պետք է իրենց բռնությունների համար պատժվեն»:

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության ուղղությամբ (այսօր նա մեկ անգամ ևս տղաներին որակեց մարդասպան), Կարեն Հակոբյանն ասաց. «Կոնկրետ դրա մասին բան չեմ կարող ասել, Ջհանգիրյանը ինձ համար անձնական թշնամի չի, Ջհանգիրյանը «յան» ազգանունով մեկն է, ով կոնկրետ այդ հանցավոր ռեժիմի մասն է կազմել, դրա իրավական կողմը դեռ պետք է որոշվի: Վստահ եմ` փաստաբաններն արդեն նույնիսկ պատկերացնում են իրենց անելիքը, և շարունակվելու է գործը: Ջհանգիրյանն, իհարկե, պետք է շարունակի այդպիսի հայտարարություններ անել, փորձի ապացուցել ինչ-որ բաներ, քաղաքական խաղերի մեջ մտնել, բայց արդեն դատական մեխանիզմի հետ կապ չունի: Ես վստահ եմ, որ այս գործով Ջհանգիրյանը պետք է կրի իր պատասխանատավությունը»:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված