Երեխաները և մարդու իրավունքները
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի և Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում «Անչափահաս իրավախախտների արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրում ընդգրկված 20 երեխա այսօր ծանոթացան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և Պաշտպանի գործունեությանը:
Հանդիպման սկզբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսեց շուրջօրյա գործող 116 թեժ գծի մասին, որին երեխաները կարող են անվճար զանգահարել և ստանալ Պաշտպանի իրավական աջակցությունը:
Օմբուդսմենը երեխաներին հորդորեց նաև իրազեկ լինել իրենց իրավունքների մասին և հարգել դիմացինի իրավունքները:
Երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը երեխաներին պատմեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման պատմությունը, պատասխանեց նրանց հուզող հարցերին, մասնավորապես՝ թե Պաշտպանը անչափահասների կողմից իրավախախտում կատարելու դեպքում ինչպիսի աջակցություն կարող է տրամադրել նրանց:
Իսկ մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմը բավական հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ և բուռն քննարկման առիթ դարձավ:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ներկայացուցիչներ «Վորլդ Վիժն»-ից, «Փրոջեքթ Հարմոնի»-ից, Քաղաքացիական հասարակության ինստիտուտից, Երեխաների պաշտպանության բաժիններից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում