ԱՄՆ-ում տորնադոյի եւ ջրհեղեղի հետեւանքով 16 մարդ Է զոհվել
Աշխարհ
ԱՄՆ-ում բնական աղետների պատճառով անցած չորեքշաբթի օրվանից արդեն 16 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Փոթորիկներից և տորնադոներից ամենաշատ տուժած նահանգներն են եղել Կենտուկին, Արկանզասը և Թենեսին: Այդ նահանգներում հեղեղվել են ճանապարհները, տապալվել են ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը։
CNN-ի տեղեկություններով ՝ Կենտուկիում տարերային աղետի զոհ է դարձել իննամյա մի տղա, որին հեղեղը քշել տարել է ճանապարհից։
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։
Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում եղանակային պայմանների պատճառով 5-ամյա երեխա է մահացել:
Թենեսի նահանգի հարավ-արևմուտքում տորնադոյի զոհ են դարձել նաև մի քանի մարդ։
