ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ցամաքային գործողություն են նախապատրաստում հութիների դեմ. CNN
Աշխարհ
Եմենում «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի հնարավոր մասնակցությամբ ցամաքային գործողություն է նախապատրաստվում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նախապատրաստվում են ցամաքային գործողության, որը կսկսվի հարավից և արևելքից, ինչպես նաև ափի երկայնքով: Համակարգված հարձակումը կարող է ներառել նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ռազմածովային աջակցությունը՝ Հոդեյդա նավահանգիստը հետ վերցնելու փորձի համար»,- ասել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը, NBC News-ին տված հարցազրույցում նույնպես սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։
