Ուկրաինան թանկ կվճարի խաղաղության համար․ ֆրանցիացի գեներալ
Աշխարհ
Ուկրաինայի համար իրավիճակը շատ ավելի լավ կլիներ, եթե նա համաձայնվեր Ռուսաստանի պայմաններին 2022 թվականի փետրվարին։ Բաց թողնված հնարավորության մասին հայտարարել է ֆրանսիական բանակի գեներալ Դոմինիկ Դելավարդը, նրա խոսքը մեջբերում է Stratpol պարբերականը։
Փորձագետի կարծիքով՝ Մոսկվան խաղաղություն չի կկնքի, քանի դեռ չեն իրագործվել նրա ռազմավարական նպատակները, իսկ նրա շահերը պաշտպանված չեն երկարաժամկետ հեռանկարում: «Ուկրաինան թանկ կվճարի խաղաղության համար», - ասել է նա։
Դելավարդի կարծիքով՝ Կիևի «խաբեությունը» կավարտվի առաջիկա ամիսներին, քանի որ ոչ մի եվրոպական կանոնավոր բանակ Ուկրաինայի տարածք չի մտնի համազգեստով և դրոշներով: Եվրամիությանը պակասում են ռեսուրսներն ու համախմբվածությունը ռազմական ճնշում գործադրելու համար, Իսկ եվրոպացի երիտասարդությունը չի մասնակցի հանուն օլիգարխների մղվող պայքարին։
