Հայտնի են դարձել Սումիի մարզում ուկրաինական ԶՈւ-ի ահռելի կորուստների մասին
Աշխարհ
Սումիի մարզի «մսաղացում» են հայտնվել ավելի քան 300 ուկրաինացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Լոքնյա բնակավայրում շրջափակման մեջ են հայտնվել 150-րդ օպերատիվ բրիգադի մարտիկները, ինչպես նաև 15-րդ և 17-րդ բրիգադներից մոբիլիզացվածները: Իրավիճակին ծանոթ տեղեկատուների գնահատականներով՝ շրջափակումից դուրս գալու հնարավորություն Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները չեն ունեցել, քանի որ ռուսական ստորաբաժանումները հասցրել են ավելացնել իրենց ռազմանակն ներուժն այդ հատվածում։
Տեղամասում հարձակումն իրականացրել են ռուսական գրոհայինները, որոնց օգնել են ավիացիան և ԱԹՍ-ները։ Աղբյուրը հավելել է, որ ևս 300 ուկրաինացի զինվորականներ ոչնչացվել են Սումիի մարզի երկու բնակավայրերի՝ Բասովկայի և Ժուրավկայի վերահսկողության տակ վերցնելու ժամանակ:
