ՀՔԾ-ն ստացել է Զուրաբյանի և Օսկանյանի դիմումները. Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին
Իրավունք
Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժ. 10.20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը:
Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին:
Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից:
Նախապատրաստվում են նյութեր: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Նշենք, որ Youtube սոցիալական ցանցից ջնջվել է աղմկահարույց խոսակցության ձայնագրությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում