ՊԿՊ-ների նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 187 մլն դրամ
Տնտեսություն
Հունվարի 16-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3915A129 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 187 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 137 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 287 948 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7574 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 10.9700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում