Քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Իրավունք
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել դեկտեմբերի 14-ին Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում հայտնաբերված Է. Հովակիմյանի մահվան փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, նշված այգու 4-րդ ջերմոցում հայտնաբերել էին 39-ամյա Է. Հովակիմյանի դին՝ կախված վիճակում: Նա աշխատում էր ՀՀ ՊՆ-ում որպես վարորդ, ամուսնացած էր, ուներ երկու երեխա, իսկ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու համար, այսինքն՝ երիտասարդը ինչ-որ անձանց դրդմամբ դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Ի դեպ, դեպքի օրը ժամանել էին նաև ՊՆ աշխատակիցներ, ինչպես նաև մի տղամարդ, որը հուզված ասում էր. «Վերջը ախպորս գլուխը կերան, սաղդ պատասխան եք տալու, չեք մարսելու», իսկ հավաքվածներն էլ ասում էին, որ մահացածի եղբայրն է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում