ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

2011թ.-ի գանձումը կազմել է շուրջ 19,53 մլրդ դրամ

Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2011թ. կատարված աշխատանքները եւ 2012թ. ծրագրերը:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ անցած տարի շարունակվել են ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման, ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման եւ մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:

Նշվեց, որ հաստատված ծրագրերի իրականացումը տվել է դրական արդյունքներ. միայն հավաքագրումների գծով 2011 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 19,53 մլրդ դրամ` 2010 թ. 18,73 մլրդ դրամի փոխարեն: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 15,77 մլրդ դրամ (հասույթի 97,36 %-ը)` 2010թ. 15,17 մլրդ դրամի դիմաց, ոռոգման ոլորտում գանձումը կազմել է 3,76 մլրդ դրամ (հասույթի 82.7%-ը)` 2010թ. 3,56 մլրդ դրամի դիմաց: Պետական բյուջե են փոխանցվել նաեւ շուրջ 5.58 մլրդ դրամի չափով հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ` նախորդ տարվա համեմատ 80 մլն դրամով ավելի, չնայած այն հանգամանքին, որ 2011թ-ին ՋՕԸ-երի կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատվել էին ԱԱՀ-ից, իսկ 2010թ. պետբյուջե փոխանցված գումարների մեջ հաշվի էր առնված նաեւ 500 մլն դրամի չափով ԱԱՀ վճարը:

Անցած տարվա ընթացքում համակարգում տարբեր ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 18,2 մլրդ դրամ: Կառուցվել է 652 կմ խողովակաշար եւ ջրատար (առանց «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրի), այդ թվում' խմելու ջրագծեր՝ 594,6 կմ, կոյուղու կոլեկտորներ՝ 11,4 կմ, ոռոգման ջրանցքներ եւ ջրատարներ՝46 կմ (որից ՀԲ ծրագրով Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքներում՝ 20,3 կմ): «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով 2011թ. իրականացվել են Արզնի-Շամիրամի, Արտաշատի, Շիրակի եւ Ստորին Հրազդանի մայր ջրանցքների վերականգնման, Շենիկի ինքնահոս համակարգի 1,2 կմ ջրանցքի կառուցման, Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի մաքրման եւ խորացման, երրորդ կարգի ջրանցքների, ինչպես նաեւ 17 պոմպակայանների վերականգնման աշխատանքները:

Ավարտվել են Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքները, ինչը թույլ է տալիս ջրամբարում կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ինքնահոս ջրաքանակ, որով հնարավոր է լրացուցիչ ոռոգել 1055 հեկտար:

Նշվեց, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2011թ-ին ՋՕԸ-երի սպասարկման տարածքում նախորդ տարվա համեմատ 424 հեկտարով ավելացել են ոռոգվող հողատարածքները:

Ապահովվել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների տնտեսական գործունեությունը: Ֆրանսիական «Սաուր» կազմակերպության հետ կնքվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին հանձնելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ 2014 թվականը երկարաձգելու պայմանագիր: Շարունակվել է բարելավվել հաշվառման համակարգը, խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ տեղադրված է 624 800 ջրաչափական սարք (ապահովվածությունը՝ 86,9 տոկոս)՝ 2010 թ. համեմատ 17,7 հազարով ավելի: 2011թ. ավարտվել է «Հրազդան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագիրը», որով իրականացվել է խմելու ջրի քաղաքային ցանցի վերականգնում:

Ավելացվել է խմելու ջրի մատակարարման տեւողությունը: Մասնավորապես՝ «Երեւան ջուրը» նախորդ տարվա 21,9 ժամի դիմաց ջրամատակարարման տեւողությունը հասցրել է 22,9 ժամի, «Հայջրմուղկոյուղին»՝ 13,7 ժամի դիմաց՝ 15 ժամի, «Շիրակ-ջրմուղկոյուղին»' 10,4-ի դիմաց 11,9 ժամի, «Լոռի-ջրմուղկոյուղին» 10,7 ժամի դիմաց՝ 11 ժամի, իսկ «Նոր Ակունք»-ը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 22,4 ժամ:

Նշվեց, որ համակարգում իրականացված ներդրումային եւ կազմակերպչական միջոցառումների արդյունքում անցած տարիների համեմատ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախվսել. 2011թ-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 17 տոկոսով պակասել է էլեկտրաէներգիայի ծախսը:

Անդրադառնալով 2012թ. անելիքներին՝ Ա. Անդրեասյանը նշեց, որ կշարունակվեն հանրապետության մի շարք քաղաքների եւ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացման (նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով, իսկ կառավարման պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ պայմանագրերով նախատեսված չափերով), խմելու եւ ոռոգման ոլորտներում շուրջ 500 կմ ջրագծերի եւ ջրանցքների վերանորոգման ու կառուցման եւ մի շարք այլ աշխատանքները:

2012թ. կշարունակվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» նախատեսված հիմնական աշխատանքները: Կվերականգնվեն մոտ 50 կմ երկարությամբ մայր եւ միջտնտեսային ջրանցքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերում, եւ մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում:

ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում կավարտվեն Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման, ինչպես նաեւ կոյուղացանցերի վերանորոգման աշխատանքները: Կմեկնարկեն Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքներում կոյուղու մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ աշխատանքներ կիրականացվեն Կապսի ջրամբարի վերականգնման ուղղությամբ։

Կշարունակվեն նաեւ ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների եւ ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները:

Համակարգի բնականոն աշխատանքի ապահովման տեսանկյունից փոխվարչապետը կարեւորեց ոլորտում հավաքագրումների պատշաճ մակարդակով իրականացումը: Նա դժգոհություն հայտնեց «Թալին» եւ «Քարակերտ» ՋՕԸ-երի աշխատանքների արդյունքներից' հատկապես հավաքագրումների առումով, եւ հորդորեց մյուս ՋՕԸ-երում՝ մասնավորապես «Մասիս» ՋՕԸ-ում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ ոլորտում այս տարի եւս մի շարք կարեւոր ծրագրեր են իրագործվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ եւ ընդգծեց դրանց արդյունավետ ու որակով իրականացումը։

Խորհրդակցության ընթացքում որոշվեց, որ Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ը սեղմ ժամկետներում փոխվարչապետին կներկայացնի ոռոգման ջրի դիմաց 50 հազար դրամից ավելի պարտք ունեցող շահառուների ցուցակը` ըստ համայնքների:

Առաջարկվեց ուշադրություն դարձնել «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով վերականգնված կառույցների հանձնման եւ ընդունման գործընթացին, ինչպես նաեւ հետերաշխիքային ժամկետում իրականացվող աշխատանքներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված