«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Իրավունք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վիգեն Վաչագանի Ադունցի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը. 2012 թվականի դեկտեմբերի 19-ից նա ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի միջնորդությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում