Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Ես «սադրել» եմ Մհեր Սեդրակյանին

Իրավունք

Նա միանգամից ագրեսիվանում է, որովհետեւ ոչ թե իմ մեջ է տեսնում այդ սադրանքը, այլ լրագրության: Իմ ձեռքի միկրոֆոնն արդեն սադրանք իրականացնելու ազդակ է։

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Ինքը՝ պատգամավորը, մի քանի լրատվամիջոցներին ասել է, որ երբ Խորհրդարանի միջանցքում ինքը զրուցում էր երկու հոգու հետ եւ իրեն նկարահանում էր «Ա1+»-ի տեսախցիկը, ինքը խնդրում է չնկարահանել:

Պարոն Սեդրակյանը ժամանակագրական առումով ճիշտ չէ: Այդպիսի բան եղել է դեկտեմբերի 6-ին, երբ պարոն Սեդրակյանից ուզում էինք տեղեկանալ՝ ինչո՞ւ է դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապվում իր անձի հետ: Այդ օրը պարոն Սեդրակյանն, ի դեպ, նույն վայրում, գրեթե նույն կետում կրկին զրուցում էր ինչ-որ մարդկանց հետ: «Ա1+»-ի նույն օպերատորը կրկին իմ ասելուց հետո նկարահանում էր Մհեր Սեդրակյանին, այսինքն, ոչ թե ձայնագրում էր պատգամավորի մասնավոր զրույցը ուրիշ մարդկանց հետ, այլ կադր էր որսում, որով պետք է ծածկվեր օրվա ռեպորտաժը: Ի դեպ, դեկտեմբերի 19-ին նույնպես բուն «ծնոտային» միջադեպից առաջ «Ա1+»-ի օպերատորը Մհեր Սեդրակյանի «գաղտնի» զրույցից երկու կադր է արել ԱԺ միջանցքում: Օպերատորը եւ ես զրուցակիցներից գտնվում էին 6-7 մետր հեռավորության վրա:

Ահա, ուրեմն, այդ ժամանակ, այսինքն, դեկտեմբերի 5-ին, պատգամավորն, իսկապես խնդրեց չնկարել իրեն վստահեցնելով, որ գաղտնի բան է խոսում: Ես ասացի, որ չենք ձայնագրում, զուտ մի քանի վարկյան կադր ենք անում: Պատգամավորն ընդունեց ի գիտություն, մենք մեր երկու-երեք կադրն արեցինք, անջատեցինք տեսախցիկը, ինքը վերջացրեց զրույցը, որից հետո մոտեցանք իրեն: Նա շատ սիրով պատասխանեց մեր հարցին, թե ինչու են դեպքը կապում իր անձի հետ. «Ի՞նչ իմանամ, հո ես Վանգանը չե՞մ»: Ի դեպ, այդ օրը նույնպես նա ասաց, որ լրագրողները չափն անցնում են եւ խորհուրդ տվեց վատ մարդկանց փնտրել լրագրողների մեջ:

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե միտում տեսնո՞ւմ եմ Մհեր Սեդրակյանի արարքում, ինքը՝ պարոն Սեդրակյանը, պատասխանել է: Միտում կա, որովհետեւ ԱԺ պատգամավորը երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է ասում, որ չափներս անցել ենք: Ընդ որում, արդեն պարզ է, որ նրան զայրացրել են լրատվամիջոցների հրապարակումները, ըստ որոնց Էրեբունի համայնքի իր բենզալցակայանում միջադեպ է տեղի ունեցել: Եվ դեկտեմբերի 19-ի զայրույթի ակունքներում դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցներում եղած հրապարակումներն են: Այսինքն՝ մարդը պոռթկացել է, որովհետեւ այդ պահից սկսած ցանկացած լրատվամիջոցից սադրանք է սպասում: Ահա ինչու արդարանում է, որ զգուշացրել է՝ հասկանալով, որ չի կարող ասել, թե զայրացել է դեկտեմբերի 5-ի հրապարակումների պատճառով:

Հայտնի դեպքի օրը, մենք նրան հանգիստ ենք թողել, ինչպես նախորդ անգամ: Հանգիստ ենք թողել հաշվի առնելով նախորդ խնդրանքը: Իսկ ինքն այդ խնդրանքը տարածել է այս դեպքի վրա: Այս անգամ նա մեզ ոչինչ չի խնդրել, մենք ինքներս ենք հասկացել, որ մարդուն գրգռելու կարիք չկա:

Եվ կադրերում իմ ապշանքը հենց այդ մասին է ասում՝ ես այդպիսի ագրեսիայի չէի սպասում: Դա է պատճառը, որ իմ հարցադրումներն ի պատասխան այն պնդման, թե «կտամ, ծնոտդ կպոկեմ»՝ ինչի՞ համար, ի՞նչ ենք արել, արդեն հարաբերություններ պարզելու նման են հնչում: Եվ կապ չունեն արդեն լրագրողական գործունեություն իրականացնելու հետ: Ես ուզում եմ այդ մարդուն հասկանալ, այդ պահին ինձ արդեն իմ լրագրողական գործունեությունը հետաքրքիր չէ: Այդ պատճառով իմ հարցերն էլ կցկտուր են:

Մհեր Սեդրակյանի համար արդարացում փնտրողներն ասում են, թե բուն միջադեպից առաջ հստակ սադրանք է եղել:

Սադրանք չի եղել, բայց պարոն Սեդրակյանը փնտրել է այդ սադրանքը, այսինքն՝ տրամադրված է եղել, որ կլինի, ահա ինչու նա իմ հարցերը չի լսում: Նա միանգամից ագրեսիվանում է, որովհետեւ ոչ թե իմ մեջ է տեսնում այդ սադրանքը, այլ լրագրության: Իմ ձեռքի միկրոֆոնն արդեն սադրանք իրականացնելու ազդակ է: Այդ մարդն այդպես է մտածում:

Ի մխիթարություն նրա, վստահեցնում եմ, որ ագրեսիայից առաջ եղած իրավիճակը չի նկարահանվել, նա հանգիստ կարող է աջ ու ձախ հայտարարել, որ ես վիրավորել եմ իրեն, վատ եմ պահել ինձ: Ըստ իս, նա կարող է այդպես ասել: Ես «ազնիվ խոսք»-ով չեմ կարող հակադրվել նրան: Ի դեպ, հիշյալ դրվագն սկսվում է իմ «թեթեւ հարց» բառերով, որից հետո Մհեր Սեդրակյանը պոռթկում է: Ամբողջական տեքստն այսպիսին է՝ «Պարոն Սեդրակյան, երկու թեթեւ հարց»: Հարցերից մեկը վերաբերում էր էթիկայի հանձնաժողովին, որի հարցը քննարկվում էր հենց ագրեսիայի պահին, իսկ երկրորդ հարցը՝ Սերժ Սարգսյանի ելույթին, հատկապես ամենաթողության հատվածին:

Մհեր Արշակյան՝ media.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված