Ոստիկանության պաշտոնական պարզաբանումն անհրաժեշտություն է
Իրավունք
Երեկ Լուրեր.com-ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Մերսեդես G500» 50 RV 100 համարանիշի ավտոմեքենան:
Լուրեր.com-ը զրուցեց Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ` տեղեկանալու, թե սույն համարանիշով մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու պատճառը որն էր:
Արշակայանն ասաց, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայել են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները, որոշ փաստաղթեր, բայց թե ինչ փաստաթղթեր, վերջինս չպարզաբանեց:
Մեր տեղեկություններով` 50-100 համարանիշերը՝ բացառությամբ մի քանիսի, պատկանում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանին: Բացառություն կազմող համարանիշերից երկուսն էլ տարբեր հիմնավորումներով հայտնվել են Ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուրեր.com-ը կապ հաստատեց նաև ավտոմեքենաների սեփականատերերի հետ, ովքեր հաստատեցին լուրը, սակայն խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ:
Հ.Գ. Հուսանք որ, սույն համարանիշերով ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու պատճառը Արշակ Հակոբյանի՝ բացառություն կազմող համարները «իրենով անելու» ցանկությունը չէ:
Հ.Գ.1. Եթե Հակոբյանը որևէ կապ ունի սույն միջադեպի հետ, ոստիկանությունը պարտավոր է պարզաբանում ներկայացնել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում