Մեծ Բրիտանիան Մավրիկիոսին կհանձնի Չագոս արշիպելագը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մավրիկիոսի հետ համաձայնագիր կստորագրի Չագոս արշիպելագը նրան հանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը։
Վարչապետը հինգշաբթի օրը՝ մայիսի 22-ին, կմասնակցի «վիրտուալ ստորագրման արարողությանը» Մավրիկյան կառավարության ներկայացուցիչների հետ: Ի լրումն հեռավոր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կղզիների վրա ինքնիշխանությունից հրաժարվելուց՝ Բրիտանիան Մավրիկիոսին, ընդհանուր առմամբ, մոտ 9 միլիարդ ֆունտ (12 միլիարդ դոլար) կվճարի ռազմակայանի օգտագործման համար:
Երկրների միջև համաձայնությունը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերին։ Որոշումը քննադատության է ենթարկվել թագավորության ընդդիմադիր Պահպանողական կուսակցության կողմից, որը կարծում է, որ Մավրիկիոսի սերտ կապերը Չինաստանի հետ սպառնում են Դիեգո Գարսիա կղզում բրիտանացի զինվորականների անվտանգությանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)