Կայացել է միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Տնտեսություն
Հունվարի 17-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 795 մլն դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 575 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 220 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 437 592 097 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6248 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 13.7800 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում