Բաց նամակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին
Իրավունք
Ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը նամակ է հղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Մկրտումյան,
Ինչպես տեղյակ եք, արդեն տևական ժամանակ է, ինչ ստիպված եմ Ձեր երկրում գործարարությամբ զբաղվելու իմ ցանկության համար պայքարել դատարաններում: Ցավոք, Երևանի կենտրոնում գեղեցիկ և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենք կառուցելու իմ մտադրությունն այդպես էլ մնաց մտադրություն, որովհետև Ձեր սանիկները՝ Օսիպյանների ընտանիքը և մասնավորապես ԽՍՀՄ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ազնիվ համագործակցության փոխարեն նախընտրեց գողանալ իմ կողմից ներդրված գումարները: Պատմությունն այս, անշուշտ, Ձեզ լավ ծանոթ է: Դուք ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի հայկական արդարադատությունը քողարկի Օսիպյանների հանցանքը: Ուստի կցանկանայի մի քանի հարց ուղղել անձամբ Ձեզ.
- Պարոն Մկրոտւմյան, միթե՞ Ձեզ չի անհանգստացնում Հայաստանի բիզնես հեղինակությունը միջազգային ասպարեզում,
- Ինչու՞ եք խանգարում արտասահմանցի ներդրողների գործունեությանը Հայաստանում,
- Ինչու՞ եք խանգարում Հայաստանի տնտեսության զարգացմանն ու Ձեր երկրում նոր աշխատատեղերի բացմանը,
- Ինչու՞ եք աղտոտում Ձեր իսկ երկրի արդարադատության համակարգի համբավը՝ ավելի մեծ հիասթափություն բերելով Հայաստանի քաղաքացիներին,
- Ինչու՞ եք հովանավորում Օսիպյանների ընտանիքին»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում