Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին
Իրավունք
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով՝ ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում