Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

24-ամյա Գոռը «Օդնոկլասնիկի»-ով անչափահասին ժամադրել էր հյուրանոցում ու բռնաբարել

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Լիլիթ Թադևոսյանի և Մհեր Արղամանյանի մասնակցությամբ այսօր ավարտվեց Գոռ Կիրակոսյանի գործով պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գոռ Կիրակոսյանը նախաքննական մարմնի կողմից մեղադրվել և, առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր ճանաչվելով, դատապարտվել է անչափահաս աղջկա բռնաբարության, նրանից շորթում կատարելու, մեկ այլ անչափահաս աղջկանից խարդախությամբ ոսկեղեն հափշտակելու համար:

Իրեն մեղսագրված արարքները, ըստ դատավճռի, Գոռը կատարել է 22 տարեկանում՝ 2010 թվականի մայիսին: Կոնկրետ բռնաբարությունը, ըստ տուժող աղջկա, կատարվել է մայիսի լույս 25-ի գիշերը:

Գոռ Կիրակոսյանը 1995 թվականի օգոստոսին ծնված Գ.-ի հետ ծանոթացել էր «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում: Նրանք նույն թաղամասի բնակիչներ էին, սկսել էին շփվել նաև հեռախոսով, ապա հանդիպել էին:

Հանդիպումները տեղի էին ունենում գիշերային ժամերին, երբ աղջկա ծնողները քնում էին, ու նա աննկատ դուրս էր գալիս տնից:

Այդ ժամանակ Գոռ Կիրակոսյանը վիճել էր հոր հետ և բնակվում էր Էրեբունի 20 հասցեում գտնվող «Մարգարիտա Ֆենյա» հյուրանոցային համալիրում: Մի քանի անգամ գիշերային ժամերին նա աղջկան իր սենյակ էր հրավիրել, սուրճ էին խմել ու զրուցել:

Հյուրանոց կոչված այդ հաստատությունում պիտի որ հերթապահ լիներ, որը կարող էր և անչափահաս աղջկան երիտասարդի սենյակ չթողնել, բայց աղջիկը միշտ էլ առանց խոչընդոտների մտել էր հյուրանոց ու իր համար հետաքրքիր ժամանակ անցկացրել այնտեղ:

Մայիսի լույս 25-ի գիշերը նույնպես նրանք մտել էին Գոռի սենյակ:

Ըստ աղջկա՝ Գոռը այդ անգամ բանալիով փակել էր դուռը, իրեն գցել անկողնու վրա և բռնի սեռական հարաբերություններ ունեցել հետը, այսինքն՝ բռնաբարել:

Ըստ Գոռի՝ իրենք, իրոք, մտել էին հյուրանոցային սենյակ, աղջիկը խոսել էր իր զգացմունքների մասին, իսկ ինքը նրան խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու միայն դասերով զբաղվել: Իրենց հանդիպումները միշտ էլ ընկերական մթնոլորտում էին անցնում:

Իր մտքով չի անցել անգամ աղջան համբուրել, որովհետև իր համար նա փոքր էր, թեկուզ՝ ազատ մտածելակերպի ու վարքի տեր:

Չի բռնաբարել աղջկան, սեռական հարաբերություններ ընդհանրապես չի ունեցել հետը: Եթե բռնաբարեր, աղջիկն էլ ճչար՝ ինչպես ասել էր իր ցուցմունքի մեջ, անհնար էր, որ սենյակի կողքին գտնվող հյուրանոցային հերթապահն աղմուկը չլսեր:

Վերջին գիշերային հանդիպման ժամանակ աղջկան պատմել էր, թե պարտքեր ունի, ծանր վիճակի մեջ է, նա էլ ասել էր, թե գումար չունի օգնելու, բայց ծնողների ոսկեղենը կարող է տալ, որ գրավ դնի, գումարն օգտագործի, հետո գրավից հանի ու վերադարձնի: Ոսկեղենը տվել էր որպես ընկեր, միմիայն օգնելու նպատակով: Եթե բռնաբարված լիներ, նա հաջորդ օրն իր կամքով ոսկեղենը չէր բերի ու հանձնի իրեն:

Աղջիկը, այսպես ասած՝ բռնաբարությունից հետո, մայիսի 26-ին ու դրան հաջորդող օրերին ծնողներին ոչինչ չէր ասել, վերջիններս էլ նրա պահվածքի մեջ ոչ մի կասկածելի բան չէին նկատել:

Միայն հուլիսի 9-ին, տեսնելով, որ ծնողները տան ոսկեղենն են փնտրում, աղջիկն ասել էր, թե ոսկեղենը տվել է իրենց թաղեցի Գոռին, որ նա գրավ դնի, հետո գրավից հանի ու վերադարձնի, սակայն չի վերադարձրել:

Աղջկա հայրը Գոռին հանդիպել ու պահանջել էր 5 միլիոն դրամ: Գոռն ընդդիմացել էր, թե ոսկեղենն ընդամենը 1 միլիոն 700 հազարի էր: Նա խոստացել էր ոսկեղենը կամ դրա արժեքը վերադարձնել, բայց խոստումը չէր կատարել, որովհետև, ըստ իր ցուցմունքի, չէր կարողացել գումար ճարել:

Հետագայում, դատաքննության ժամանակ աղջկա մայրը ոսկեղենի դիմաց նրանից պահանջել է 2 միլիոն 464 հազար 600 դրամ՝ նշելով, թե ոսկեղենը հափշտակելուց ի վեր ոսկու գնաճ է տեղի ունեցել, ու ինքը հաշվարկել է այդ գնաճը ևս: Աղջկա մայրն իր ցուցմունքում ասել է նաև, թե իրենք տեղյակ չեն եղել, որ իրենց անչափահաս աղջիկը գիշերները տնից դուրս է եկել ու հանդիպել տղայի հետ:

Հուլիսի 12-ին աղջիկը մորն ասել էր, թե Գոռն իրեն բռնաբարել է, ինքը ոսկեղենը տվել է արատավորող տեղեկություններ հրապարակելու՝ նրա սպառնալիքներից վախենալով:

Մինչ այդ ոստիկանությունում հայտարարել էին ոսկեղենի հափշտակության մասին, հիմա էլ հայտարարություն էին տվել բռնաբարության վերաբերյալ:

Բացի Գ.-ից, Գոռը նույն ժամանակաընթացքում հանդիպել էր ևս մի անչափահաս աղջկա՝ Գ.-ի բարեկամուհի, նրա տարեկից Է.-ի հետ:

Այս աղջկանից ևս ոսկեղեն էր վերցրել ու գրավադրել: Ապա վերադարձրել էր, հետո նորից վերցրել: Այդպես՝ մի քանի անգամ:

Վերջին անգամ, երբ արդեն թաղվել էր պարտքերի մեջ, չէր կարողացել գրավադրած ոսկեղենը վերադարձնել: Այս աղջկա ոսկեղենի արժեքը եղել էր 240 հազար դրամ: Դատական քննության ժամանակ Է.-ի մայրը հրաժարվել է քաղհայցից՝ հայտարարելով, թե իրենց ոսկեղենը հայտնաբերվել է, իրենց վնաս չի պատճառվել, իրենք Գոռից բողոք ու պահանջ չունեն:

Երբ Գ.-ից ոսկեղեն հափշտակելու հայտարարությունն ստացած ոստիկանները գնացել էին Գոռի հետևից, նա, ոստիկաններին տեսնելով, դիմել էր փախուստի:

Իր ասելով՝ ցանկացել էր ազատության մեջ մնալ, որ ոսկեղենը վերադարձնի:

Սակայն չէր կարողացել գումար հայթայթել, հետո իմացել էր, որ Գ.-ն իրեն մեղադրել է նաև բռնաբարության համար, և ներկայացել էր ոստիկանություն, որ, իր ասելով, իր անմեղությունն ապացուցի:

Անչափահասին բռնաբարելու փաստը հաստատված համարելու համար մեծ կարևորություն ունի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այս գործով մասնագետների եզրակացությամբ դժվար է բռնաբարության փաստը միանշանակ ապացուցված կամ, գոնե, կատարված գնահատել, որովհետև ըստ այդ եզրակացության՝ փորձաքննության պահին Գ.-ի կուսաթաղանթի ամբողջականությունը… խախտված չէր, բայց այնպիսի անատոմիական կառուցվածք ուներ, որ սեռական հարաբերությունների պարագայում էլ հնարավոր էր, որ ամբողջական մնար:

Միևնույն ժամանակ աղջկա մարմնի վրա բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերվել, որոնք նույնպես շատ կարևոր ապացույց են բռնաբարության փաստի հաստատման համար:

Կատարվել էր դատահոգեբանական փորձաքննություն: Աղջկա պատմածի հիման վրա եզրակացություն էր տրվել. «Հաշվի առնելով Գ.-ի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, մտավոր զարգացման մակարդակը, նրա սահմանափակ գիտելիքները սեռական ոլորտի վերաբերյալ, ոչ բավարար կենսափորձը, տարիքային առանձնահատկությունները՝ նա կարող էր հասկանալ իր հետ կատարված գործողությունները, գնահատել դրանց հետևանքները, բայց չէր կարող լիարժեք կերպով դիմադրություն ցույց տալ»:

Ահա այս ենթադրական եզրակացության և տղայի հետ հանդիպելու համար գիշերները տնից աննկատ դուրս սողոսկած, հյուրանոցում չափահաս երիտասարդի հետ առանձնազրույցներ ունեցած անփորձ ու անչափահաս տուժող աղջկա ցուցմունքների վրա է հիմնված բռնաբարության ծանր մեղադրանքը, որը հաստատված է գնահատվել ոչ միայն մեղադրական եզրակացությամբ, այլև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:

Առաջին ատյանի դատարանը Գոռ Կիրակոսյանին առաջադրված բոլոր մեղադրանքները հաստատված է գնահատել ու նրան դատապարտել 7 տարի ազատազրկման:

Նա Գ.-ի ծնողներին պարտավոր է վճարել ոսկեղենի պահանջված արժեքը՝ 2 միլիոն 464 հազար 600 դրամ, ինչպես նաև նրանից կբռնագանձվի տուժողին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու արժեքը՝70 հազար 074 դրամ:

Դատավճիռը բողոքարկած պաշտպան Ռ. Սաֆարյանի կարծիքով՝ իր պաշտպանյալին պետք էր արդարացնել բռնաբարության ու շորթման հանցարարքներն ապացուցված չլինելու հիմքով, իսկ խարդախության եղանակով անչափահաս աղջիկներից ոսկեղեն հափշտակելու համար մեղմ պատիժ սահմանել, համաներում կիրառել ու ազատել:

Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին Գոռի հարազատներից ոչ ոք չկար:

Տուժող աղջիկն էլ վերաքննիչ դատարան չի ներկայացել երբևէ, ասում են՝ չնայած տասնյոթ տարեկան է դեռ, բայց արդեն ամուսնացել է:

Դատարանը հրապարակեց իր որոշումը. պաշտպանի բողոքը մերժվեց, Գոռ Կիրակոսյանին մեղսագրված հանցանքները հաստատված գնահատվեցին, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Այնուամենայնիվ… Երիտասարդը գուցեև անչափահաս աղջիկներին խաբել էր, նրանց զգացմունքները ծառայեցրել իր նպատակներին: Սակայն բռնաբարության կատարումը գործում առկա ապացույցներով հաստատված է, թե ոչ՝ մնում է հարցական:

Ու սա միայն լրագրողական տեսակետ չէ: Այս գործով առաջացել է սակավադեպ իրավիճակ. վերաքննիչի դատավորական եռյակը միասնական եզրակացության չի հանգել, դատավորներից մեկը մնացել է «Հատուկ կարծիքի»:

Որոշումը, ճիշտ է, ստորագրվել է ու հրապարակվեց, բայց անգամ երեք դատավորները միաձայն չեղան իրենց որոշման մեջ: Ուրեմն՝ կասկածելի հանգամանքներ, այնուամենայնիվ, կային: Իսկ չփարատված կասկածները օրենքով միայն հօգուտ ամբաստանյալի պիտի մեկնաբանվեն: Ինչ անենք, որ նա անխոհեմ մարդ է, ինքն էլ ընդունում է, որ անչափահաս աղջիկներից խարդախությամբ հափշտակություն է կատարել, հիվանդ հայր ու խորթ մայր ունի, մեծ պարտքեր ու տարբեր հիվանդություններ: Բայց նա էլ մարդ է: Ու դեռ շատ երիտասարդ է:

1in.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված