Թալանվել է ԲՀԿ-ական ավագանու ոսկյա զարդերի խանութը
Իրավունք
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում (Իջևանում հայտնի շուկայի փողոց) գտնվող առևտրի կրպակից կատարված առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի գողության փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք խանութի երկաթյա փեղկը կոտրելու միջոցով ներս են մտել և անտեղից գողացել մոտ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
Թալանված խանութի սեփականատերը Իջևանի ավագանու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում