«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ 

ՀՀ ԱԳ նախարարը «Միջերկրական Ռաիսինա»-ի պանելային քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և նորարարությունների դերը

Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 12-ին Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ մասնակցել են պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:

Նախարար Միրզոյանին ուղղված հարցերը և պատասխանները ներկայացված են ստորև։

Հարց: Գիտեք, այնպես ստացվեց, որ այս քննարկմանը պատրաստվելիս ես Երևանում էի և լսեցի ՀՀ վարչապետի ելույթը, որի ընթացքում նա հանդես եկավ Սթիվ Ջոբսի ոճով. ձեռքին վահանակ էր և էկրանին ներկայացնում էր նյութը, և նրա ելույթն ամբողջությամբ վերաբերում էր փոխկապակցվածությանը: Եվ որոշակի առումով նախարար Միրզոյանը խոսեց փոխկապակցվածության կարևորության մասին՝ դիվերսիֆիկացնելու և դիմակայունություն կառուցելու համար, այնպես չէ՞: Այսպիսով, ինչպե՞ս է Հայաստանը, որն ունի ասիական աշխարհագրություն և եվրոպական ոգի, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ավելի լավ նկարագրել, բայց գուցե սա լավ նկարագրություն է, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում այս նոր պահը, որտեղ կա փոխկապակցվածության, դիվերսիֆիկացման ծարավ և դեր երկրների համար:

Արարատ Միրզոյան: Շնորհակալություն հարցի համար: 

Նախ և առաջ, խորին ցավակցություններս այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Հնդկաստանում օդանավի վթարի պատճառով, և շնորհակալություն հրավերի համար:

Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:

Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը: Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:

Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնմամբ, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:

Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը:

Հարց: Պարոն նախարար, այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագրերը ներառում են նաև թվային կապակցվածություն, գիտելիքների կապակցվածություն և նորարարությունների կապակցվածություն: Ձեզ վրա տպավորություն գործե՞լ է Հայաստանի ստարտափ հատվածը, տեխնոլոգիական ոլորտը: Կարծում եք՝ արդյոք այժմ կա՞ բիզնես հետաքրքրություն ուշադրություն դարձնելու Եվրոպայի կենտրոններին, ինչպիսիք են Ֆրանսիան, Բանգալորը և Հնդկաստանի այլ կենտրոններ, և, իհարկե, վաղվա նոր կենտրոններին, ինչպիսին է Հայաստանը:

Արարատ Միրզոյան: Իհարկե: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ մենք մեծ ներդրումներ ենք կատարում: Գիտեք, կան մի քանի նախադրյալներ, և, հավանաբար, ամենակարևորն այն է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսներ, անհատներ, տաղանդներ, ովքեր զբաղվում են այս ոլորտով, և երկրորդ՝ մենք ունենք էլեկտրաէներգիա տվյալների կենտրոնների և ենթակառուցվածքների համար: Նշեմ մեկ հետաքրքիր զուգադիպություն. երկու օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանում արհեստական բանականության հսկայական ծրագրի մեկնարկի մասին՝ ֆրանսիական MISTRA-ի, NVIDIA-ի և մի քանի այլ դերակատարների մասնակցությամբ, և սա միայն օրինակներից մեկն է: Այսպիսով, կրկին, երբ խոսում ենք արհեստական բանականության, ՏՏ-ի և այս ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է:

Հարց: Պարոն Միրզոյան և դոկտոր Ջայշանկար, փոխկապակցվածության ի՞նչ հետաքրքիր գաղափարներ կան երկրների նոր խմբերի համար, որոնք կարող են ձևավորել ապագան: Ի՞նչ տեսակի գործընկերություններ կարող են իսկապես ֆիքսել այս նոր հանգրվանը:

Արարատ Միրզոյան: Ամբողջ խոսակցության ընթացքում եղան մի քանի արտահայտություններ, որոնց վրա կցանկանայի ուշադրություն դարձնել: Դուք ասացիք «բիզնեսն առաջինը», բոլորը խոսում էին խափանված մատակարարման շղթաների, տնտեսական օգուտների մասին: Բայց իմ տպավորությունն այն է, որ մենք ինչ-որ բան բաց ենք թողնում: Եթե տնտեսական օգուտներն այն ամեն ինչի հիմքում են, ինչ տեղի է ունենում աշխարհում, ապա, հավանաբար, Եվրոպան պետք է շարունակեր գազ կամ նավթ գնել Ռուսաստանից: Փոխկապակցվածության հարցում. եթե ամենահեշտ, ամենաէժան ճանապարհները պետք է լինեին առանցքային, կներեք սա ասելու համար, ապա Հնդկաստանը պետք է կապվեր աշխարհի մնացած մասի, Արևմուտքի հետ Պակիստանի միջոցով: Բայց դա տեղի չի ունենում, այդպես չէ՞: Դրա համար պետք է լինի պատճառ:

Սա, առնվազն ինձ ստիպում է մտածել, որ կա ինչ-որ բան տնտեսական օգուտներից զատ: Կան աշխարհաքաղաքական շահեր: Եվ ահա թե ինչու է, և ես խորապես հավատում եմ դրան, Եվրոպան, Ֆրանսիան ցանկանում ավելի մոտենալ Հնդկաստանին, և հակառակը՝ Հնդկաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպային: Քանի որ, կրկին, եթե խոսենք տնտեսական օգուտների մասին, կան ավելի էժան և ավելի արդյունավետ ճանապարհներ:

Եթե խոսում ես ավելի մեծ ուժ դառնալու ցանկության և ձգտման մասին, ապա օվկիանոսում միշտ կան ավելի մեծ ձկներ: Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք: Կա Միացյալ Նահանգներ, կա Չինաստան, կա Ռուսաստան, նրանք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ՞: Այսպիսով, միմյանց ավելի մոտ լինելու փոխադարձ ձգտման հետևում ես տեսնում եմ նաև Հնդկաստանի և Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգտումները, և ես տեսնում եմ ցանկություն՝ ավելի մեծ խոսք ունենալ աշխարհաքաղաքական հարաբերություններում:

Ես երրորդ երկրից եմ` ոչ ԵՄ-ից, ոչ էլ Հնդկաստանից, ես Հայաստանից եմ: Ինչո՞ւ եմ ես ցանկանում աջակցել այդ ձգտմանը: Ինչո՞ւ եմ ես ցանկանում սատարել: Որովհետև ես տեսնում եմ որոշակի հիմնավորում այդ ձգտման հետևում՝ ունենալ ավելի ամուր, ավելի արդար և ավելի հավասարակշռված միջազգային կարգ: Միջազգային կարգը խաթարվել է՝ սկսած համավարակից, ապա Ուկրաինայի պատերազմը։ Եվ դրա արդյունքն է այն, աշխարհը խելագարվել է, այդպես չէ՞: Այսպիսով, եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը, և եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել ձեզ այդ հարցում: Իսկ եթե ոչ, ապա դա պարզապես ազդեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ ձեռք բերելու ցանկություն է:

Սա Ձեր հարցին ուղղիղ պատասխան չէր, բայց սրանք էին իմ դիտարկումները մեր խոսակցության վերաբերյալ: Այսպիսով, ինչո՞ւ եք ցանկանում ավելի մոտենալ: Գուցե կիսո՞ւմ եք նույն գաղափարները, արժեքները: Այդպես է: Որովհետև Հնդկաստանը աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունն է, իսկ ԵՄ-ն աշխարհամաս է, կամ երկրների ակումբ՝ ամենաուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Բայց մենք նաև տեսնում ենք, որ ԵՄ երկրները սկսել են տատանվել, այդպես չէ՞: Արդյոք ամեն ինչ կարգի՞ն է Եվրոպայի ներսում: Արդյոք պահանջները հիմնավո՞ր են: 

Արարատ Միրզոյան (եզրափակիչ խոսք)։ Այս անգամ ես կարճ կլինեմ: Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, «Խաղաղության խաչմերուկն» է: Սա մեր ճանապարհն է՝ Արևմուտք-Արևելք կամ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անցումը, որի մասին այս ծրագիրը հոգում է: Եվ երկրորդ՝ նորարարություն, արհեստական բանականություն և տվյալների մեծ կենտրոններ: Ես արդեն ասացի, որ այդ համատեքստում Հայաստանն անվտանգ հանգրվան է:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել
Ամենադիտված