Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Դատապարտյալին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշումը կասեցվել է

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2012թ. օգոստոսի 20-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը: Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այն:

Ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալ Ա. Զախարյանին մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշում կայացնելու ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագիրը հիմնավորված չի եղել՝ ՔԿ հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, ինչպես նաեւ՝ դատապարտյալի անձի եւ հանցագործության բազմակողմանի վերլուծության եւ գնահատման արդյունքների առումով:

Ըստ ուսումնասիրության՝ տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել են հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգամանքներ, ինչի հետեւանքով չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրականցումը:

Այսպես՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009թ. հուլիսի 6-ի դատավճռով Ա. Զախարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկան' 7 տարի 6 ամիս ժամկետով:

Այսինքն՝ նրա կողմից կատարվել է արարք, որը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:

Պարզվել է նաեւ, որ Ա. Զախարյանն անցյալում եւս նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը դրսեւորել է բացասական վարքագիծ: Այն է՝ 2008, 2010 եւ 2011թթ. ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ: Այսինքն՝ նա իր մոտ պարբերաբար պահել է արգելված իրեր: Վերջին խախտման ժամանակ դատապարտյալը չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին և չի հանձնել արգելված իրը, այլ հեռախոսը դիտավորյալ հարվածել է գետնին եւ կոտրել՝ այդկերպ թույլ տալով երկրորդ կարգապահական խախտումը: Դեպքի առթիվ ՔԿՀ վարչակազմի կողմից նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով ՔԿՀ-ի պետի կողմից կայացվել է որոշում՝ դատապարտյալ Ա. Զախարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին եւ նրան հայտարարվել է խիստ նկատողություն:

Դատապարտյալի անձնական գործում առկա 11.02.2012թ. ՔԿՀ-ի պետի կողմից հաստատված վարքի գնահատման թերթիկի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատվել է բավարար, ինչը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի՝ 30.05.2008թ. թիվ 44-Ն հրամանի 47-րդ կետի պահանջին: Այսինքն՝ նշված հրամանի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը կարող է գնահատվել դրական կամ բացասական: Հաշվի առնելով, որ դատապարտյալի կարգապահությունը գնահատվել է ցածր, իսկ վերջին եռամսյակում՝ միջին, ռիսկայնության աստիճանը բոլոր 4 եռամսյակներում գնահատվել է միջին, ուստի՝ դատապարտյալի ուղղման աստիճանը, ըստ վերոնշյալ հրամանի, պետք է գնահատվեր բացասկան:

Որոշումը կայացնելիս տեղաբաշխման հանձնաժողովը պետք է հաշվի առներ նաեւ Ա. Զախարյանի՝ հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը:

Ուստի`ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 8-րդ,11-րդ, 102-րդ հոդվածներով եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 3-րդ կետով եւ 30-րդ հոդվածով՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 20-ի որոշման գործողությունը կասեցնել եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդել վերանայել հիշյալ որոշումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված