Ուկրաինայում սպասվում է կառավարության և վարչապետի փոփոխություն
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ հուլիսի 7-ին նախատեսվում է վարչապետի և կառավարության փոփոխություն։ Նրա խոսքով, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորներին արդեն ծանուցվել է Ռադայի արտահերթ նիստի կազմակերպման մասին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ին։ Նոր վարչապետի պաշտոնում քննարկվում է ներկայիս էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածությունը։
Գոնչարենկոյի տվյալներով՝ Սվիրիդենկոն պետք է մասնակցի Ուկրաինայի վերականգնմանն ուղղված միջազգային համաժողովին, որը կանցկացվի հուլիսի 10-ին։ Հենց այդ հանգամանքով է պայմանավորված արտահերթ նստաշրջանի հրավիրումը, քանի որ նախատեսված հերթական նիստը պիտի կայանար միայն հուլիսի 15-ին։ Բացի այդ, Գոնչարենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը կարող է նշանակվել պաշտպանության նախարար՝ փոխարինելով Ռուստեմ Ումերովին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)