Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվել է
Իրավունք
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մտել է դատարան: Դատական նիստը չսկսված հետաձգվել է:
Դատական առաջին նիստը, որ նշանակված էր դեկտեմբերի 27-ին, հետաձգվել է մինչեւ հունվարի 15-ը:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի փեսային՝ Կարեն Եսայանին, սպանել էին ապրիլի 12-ին: Նրա սպանության համար կալանավորել էին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Սամվել Սարգսյանին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում