Կրակոցներ «XXX» կարաոկե ակումբում
Իրավունք
Դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05.00-ի սահմաններում Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Ասոյանին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Ասոյանն աշխատում է «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ում որպես ինկասատոր: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակն առգրավված է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում