Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակ Airbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմ Ուկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The Telegraph ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Ֆինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակից Աբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և Զելենսկուն Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը 

«France 24»–ը հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան, իբր, միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

Համաշխարհային Մամուլ

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։  

Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային դարձավ սոցցանցերում։  

«Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն X հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։ Միջավայրը, բնակչության առողջությունը, իբր զոհաբերվել են շահույթի դիմաց։ Բացի այդ, տարածվում էր իբր «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։

Տեսանյութը ֆրանսերեն է, բայց խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր X-ի ռուսամետ էջերով»,- նշել է նա։ Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է այդ կեղծ լուրը հայտնվել, թղթակիցը մանրամասնել է, որ առաջին հրապարակումը եղել է հունիսի 25-ին՝ ֆրանսալեզու մի կայքում՝ Courriere France 24 անվանումով։ «Այդ կայքին էին հղում անում X-ի բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։

Դոմենի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ՝ Պերուում։

TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների անուններ՝ այդ թվում France 24-ի։ Օրինակ՝ հրապարակել են պատկերը, որը իրականում պատրաստել էր հենց մեր՝ France 24-ի խմբագրությունը։ Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- ասել է Կատարինա Մաղշոն դը Աբղոն։ Նա անդրադարձել է նաև հարցին, թե ով է կանգնած այդ ապատեղեկատվական արշավի հետևում։ 

«Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, այստեղ ևս կան բոլոր նշանները, որ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն օգտագործում է ռուսական քարոզչությանը բնորոշ մեթոդներ՝ կեղծ կայքերի ստեղծում, հայտնի կազմակերպությունների անունների օգտագործում՝ ստին հավաստիություն հաղորդելու նպատակով։ Օրինակ՝ «Green Armenia» ՀԿ-ի անվան տակ հանդես եկող կայքը, որտեղ հայտնվել էր այդ լուրը, կեղծ էր։

Իրական ՀԿ-ն գոյություն ունի, սակայն կեղծ կայքը ստեղծվել է հունիսի 18-ին՝ հենց «լուրերի» տարածման նախօրեին։ Իրական կայքի հասցեն է՝ green-armenia.org, իսկ կեղծինը՝ greenarmenia.org։ Փոքր տարբերություն, բայց էական։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվեց այդ կեղծ կայքում, այն սկսեց լայն տարածում ստանալ X-ի ռուսամետ օգտատերերի կողմից։ Լուրն առաջ էին մղում դերակատարներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։ Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այս արշավը համակարգվել է նաև Ադրբեջանի կողմից։

Ֆեյքը լայնորեն տարածվեց ադրբեջանական մեդիայում՝ հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը
Ամենադիտված