Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նոր Patriot համակարգեր ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Այս մասին հայտնել է Reuters-ը։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը անհրաժեշտ են Ուկրաինան պաշտպանելու համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գեղեցիկ է խոսում, բայց երեկոյան բոլորին ռմբակոծում է»։
Թրամփը չի նշել Կիևին փոխանցելու համար նախատեսված համակարգերի ճշգրիտ թիվը, սակայն հավելել է, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգներին կփոխհատուցի դրանց արժեքը։
Վերջերս Թրամփը խստացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես, հուլիսի 8-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Պուտինից «շատ անհեթեթություններ» է լսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)