Թրամփը կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կհայտարարի Կիևին զենքի մատակարարման նոր ծրագրի մասին, որը կարող է ներառել հարձակողական զենք, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Մինչ այդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի Patriot համակարգեր և ռազմական տեխնիկայի տարբեր միավորներ, որոնց ծախսերը ամբողջությամբ կվճարի ուկրաինական կողմը։
«Նախագահ Թրամփը, ինչպես սպասվում է, երկուշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային զինելու նոր ծրագիր, որը կարող է ներառել հարձակողական գործողությունների միջոցներ։ Երկու աղբյուրների համաձայն՝ ծրագիրը, հավանաբար, կներառի հեռահար հրթիռներ», - նշել է լրագրողը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)