Ուկրաինան սկսել է օգտագործել հակադրոնային փամփուշտներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են կիրառել հակադրոնային փամփուշտներ, որոնք ըստ Forbes-ի՝ կրկնօրինակված են ռուսական նմուշից։ Նոր զինատեսակը նախատեսված է փոքր անօդաչուների խոցման համար։
Փամփուշտը հիմնված է ՆԱՏՕ-ի 5,56 մմ ստանդարտ գնդակի վրա և ներառում է հինգ փոքր գնդակիկ, որոնց մի քանի կրակոցից ստեղծվում է հարվածային ամպ՝ արդյունավետ մինչև 50 մետր հեռավորության վրա։ Կիևը նախատեսում է ապահովել յուրաքանչյուր զինվորի գոնե մեկ պահուստատուփ այս տեսակի փամփուշտներով։
Թեև Ուկրաինայի ԶՈՒ-ն արդեն կիրառում է ռադիոէլեկտրոնային պայքարի ու հակաօդային պաշտպանության միջոցներ, Forbes-ը նշում է, որ դրանք չեն բավականացնում՝ ամբողջ ճակատը պաշտպանելու համար, մինչդեռ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է պաշտպանությունը շրջանցող դրոններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)