ԱՄՆ-ից ոչինչ չեն գնում. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեղադրել է Ճապոնիային՝ երկկողմանի առևտրային անհավասարակշռության համար։ Նրա խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ է արտահանում «միլիոնավոր» մեքենաներ, սակայն չի գնում ոչ մի ամերիկյան մեքենա։
Bloomberg-ը մեջբերում է Թրամփին, ով նաև դժգոհել է, որ ճապոնական կողմը չի ընդունում ամերիկյան գյուղատնտեսական մթերքը։ «Նրանք ոչ մեր մեքենաներն են գնում, ոչ էլ մեր գյուղմթերքը»,- հայտարարել է նա։
Գործակալությունը նշում է, որ Ճապոնիայի դրական առևտրային հաշվեկշռի շուրջ 80 տոկոսը կազմվում է ավտոմեքենաների ու պահեստամասերի հաշվին։ Նախկինում Թրամփը քննադատել էր նաև Ճապոնիայի՝ ամերիկյան բրինձ չգնելու քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)