Ուկրաինան փորձել է հարված հասցնել Կրիմին ու Կուրսկի շրջանին դրոններով
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կրիմի և Կուրսկի շրջանի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության Telegram-ալիքում։
ՊՆ տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են Մոսկվայի ժամանակով 10:30-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում հաջողվել է խոցել մեկ դրոն Կրիմի երկնքում և ևս երկու սարք՝ Կուրսկի շրջանում։
Պաշտպանության նախարարությունը հավելյալ մանրամասներ չի հայտնել հարձակման կասեցման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)