Բաքվին քննադատում են Կիևում ադրբեջանցիների սպանության վերաբերյալ լռության համար
Քաղաքական
Ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Կիևում երկու ադրբեջանցիների հնարավոր գնդակահարության հարցում լռության համար։ Նրա խոսքով՝ Բաքուն բացարձակապես չի արձագանքել Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչի սպանության գործով ենթադրյալ կատարողների ոչնչացմանը։
Պոդոլյական ընդգծել է, որ արդեն ակնհայտ է՝ Կիևում երկու ադրբեջանցիների «առանց պատճառի» սպանել են՝ նրանց ներկայացնելով որպես ՍԲՈւ սպանողի «մեղավորներ»։ Նա դա գնահատել է որպես անօրինական հաշվեհարդար։
Բլոգերը պնդել է, որ Բաքվի լռությունը կարող է դիտվել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու գիտակցված քայլ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՍԲՈւ սպանության գործով կասկածյալներն ադրբեջանցիներ են եղել, հայտնում է Лента.ру-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)