Կրեմլը Բալթյան երկրներում լարվածության մեղքը դնում է Եվրոպայի վրա
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներում լարվածությունը աճում է՝ շնորհիվ եվրոպական երկրների «ագրեսիվ քաղաքականության»։ Նրա խոսքով՝ այս պահին տարածաշրջանում տիրում է լարված և անհանգիստ մթնոլորտ։
«Բալթիկան դարձել է լարվածության օջախ՝ եվրոպական ափամերձ պետությունների քաղաքականության հետևանքով»,- ասել է Պեսկովը՝ ըստ ՌԻԱ Նովոստիի։
Ավելի վաղ Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտնել էին ՄԱԿ-ին, որ դուրս են գալիս հակահետևակային ականների օգտագործումը արգելող կոնվենցիայից։ Լիտվան և Ֆինլանդիան արդեն հայտարարել են, որ կսկսեն այդ տեսակի ականների արտադրությունը՝ ներառյալ Ուկրաինայի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)