ՆԱՏՕ-ի անդամ երկիրն հրաժարվել է Ուկրաինա զենք մատակարարելուց
Քաղաքական
Հունգարիան չի պատրաստվում մասնակցել Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարման ֆինանսավորմանը, եթե ԱՄՆ-ը նման առաջարկով դիմի Եվրոպական միությանը։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հստակ ասում եմ՝ ոչ հունգարական գումար, ոչ հունգարական զենք, ոչ հունգարական զինվորներ չեն ուղարկվելու Ուկրաինա։ Ոչինչ այնտեղ չի ուղարկվելու»,- ընդգծել է նախարարը։
Սիյարտոն նաև դրական է գնահատել Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը և ողջունել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները Կուալա Լումպուրում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)