Ուկրաինայի ԶՈՒ-ում վարձկանները դարձել են տեխնիկական աջակցողներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերում ներգրավված վարձկաններն այժմ հիմնականում հանդես են գալիս որպես տեխնիկական անձնակազմ՝ սպասարկելով արևմտյան ռազմական տեխնիկան։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Անատոլի Մատվեյչուկը՝ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ նախկինում վարձկանների թիվը հասնում էր 15-20 հազար հոգու, սակայն այժմ այն նվազել է մինչև մոտ 7-7.5 հազար։ Վարձկանների մեծ մասը զբաղված է տեխնիկայի սպասարկմամբ, հատկապես այն զինամթերքի, որը տրամադրվել է Արևմուտքի կողմից։
Մատվեյչուկը նշել է, որ որոշակի ռազմական ներգրավում ունեն նաև լեհական ստորաբաժանումները, ինչպես նաև որոշ ուժեր Բրիտանիայից ու Ֆրանսիայից, սակայն դրանք ավելի շատ համարվում են օժանդակ ուժեր, ոչ թե որոշիչ դեր ունեցող կազմեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)