Կիևը արգելել է զորքերի դուրսբերումը ԴԺՀ սահմաններից՝ նույնիսկ ծանր կացության պայմաններում
Քաղաքական
Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը արգելել է անձնակազմի դուրսբերումը Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) և Դնեպրոպետրովսկի շրջանի սահմաններից։ Այս մասին հայտնել է ԴԺՀ ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ արգելքը տարածվում է նույնիսկ այն ստորաբաժանումների վրա, որոնք ծանր կորուստներ են կրել և գտնվում են դուրս գալու անհնարին իրավիճակում։ Կիմակովսկին նշել է, որ դիրքերում մնացել են միայն Ուկրաինայի բանակի թիկունքային ստորաբաժանումները, որոնց լոգիստիկ կապերը խզվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դնեպրոպետրովսկի ուղղությամբ ՈՒԶՈՒ-ի համար կարևոր նահանջի ուղին ոչնչացվել է ավիաբոմբի հարվածով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)