Սուրեն Սուրենյանցին բերման կենթարկեն
Իրավունք
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում կայացրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին:
Քաղաքագետը, որը մեղադրվում է Գեւորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 000 ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը:
Դատավորը նաեւ իրազեկեց, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 16-ին:
Aravot.am


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում