Նախատեսվում է լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի կոմունալ տնտեսության՝ լուսավորությանն առնչվող ծրագրերին
Տնտեսություն
Հունվարի 20–ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում, օրակարգային հարցերի հետ կապված՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել «Երևան քաղաքի ավագանու 2011 թ. դեկտեմբերի 23-Ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գումար հատկացնելու և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշման նախագծին։ Որոշմամբ նախատեսվում է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի քաղաքաշինական, ճանապարհաշինական, բնապահպանական, կոմունալ տնտեսությանը, արտաքին լուսավորությանն առնչվող և մի շարք այլ ծրագրերի։ Նույն որոշմամբ ավագանին հավանության է արժանացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշման նախագիծը։
Երևանի քաղաքապետարանի աշխատանքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման նախագիծը։ Որոշման ընդունումը, ըստ աշխատակազմի ֆինանսական վարչության պետի, Երևանի 2012թ. բյուջեով նախատեսված ծախսերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջացնում:
Հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» համույթի հիմնադիր և ղեկավար Նորայր Մեհրաբյանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանի վաստակը պարավեստի և երգարվեստի բնագավառներում՝ Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է վերջիններիս Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում