Անօրինական կերպով կրճատված ուսուցչուհու աշխատանքը վերականգնվել է
Իրավունք
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին Շենգավիթ վարչական տարածքի դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Երևանի թ.27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին տրված հրամանը, որով աշխատանքից ազատել էր նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Ստեփանյանին: Միևնույն ժամանակ, դատարանը քաղաքացու 2 ամսվա հարկադիր պարապուրդի 169.000 դրամ աշխատավարձը վճարելու որոշումը մասնակիորեն բավարարել է:
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 24-ին Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի նախկին ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը բաց նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում էր, որ իրեն անօրինական կերպով կրճատել են աշխատանքից:
Ինչպես այս դեպքը, այնպես էլ թիվ 27 դպրոցն ու կրթական համակարգը գտնվում են Լուրեր.com լրատվական կայքի ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ մեր աղբյուրները հայտնել էին, որ թիվ 27 դպրոցում կրճատվել էր 4 ուսուցիչն: Նրանցից Հայկ Սիմոնյանը դպրոցում աշխատել է միայն 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն կրճատման հրամանը տրվել է այս տարվա սեպտեմբերի 3-ին:
Լուրեր.com–ը հարց էր բարձրացրել, թե այդ դեպքում մի քանի ամիս շարունակ ինչպես է ստացվել, որ փաստացի չաշխատող ուսուցչի ազատումն աշխատանքից իրավաբանորեն ձևակերպվում է մոտ մեկ տարի անց։ Ոչ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ եթե աշխատանքային պայմանագիրը լուծված չէ, ապա անձը համարվում է աշխատող, հետևաբար և վարձատրվում է։ Այս դեպքում առաջ է գալիս տրամաբանական մեկ այլ հարց՝ ո՞վ է ստացել փաստացի չաշխատող ուսուցչի աշխատավարձը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում