Դիանա Սիրունյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է
Իրավունք
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր՝ 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանության գործով հարուցված քրեական գործը 2012-ի դեկտեմբերի 18-ին կարճվել է: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցադեպի ապացույցի բացակայություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին հանկարծամահ էր եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից, որոշ ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո՝ օգոստոսի 22-ի առավոտյան, մահացել է:
Նշենք նաև, որ Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում