Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Հայրը 2-ամյա դստեր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին

Իրավունք

Երևանի 16 թաղամասի բնակիչ Գեորգի Միսակյանի ընտանիքի համար դեկտեմբերի 31-ը ողբերգության սկիզբը դարձավ:

Ինչպես Shamshyan.com-ին պատմեց Գ. Միսակյանը, դեկտեմբերի 31-ին դստեր՝ 2-ամյա Լիա Միսակյանի ջերմությունը կտրուկ բարձրանում է և իրենք շտապօգնություն են կանչում: Շտապօգնության բժիշկները ստուգում են երեխային, ներարկում և տեղափոխում Արաբկիր բժշկական կենտրոն:

«Արաբկիր» ԲԿ-ում երեխային կաթիլային են միացնում և 2-3 ժամ հետո Լիան արդեն բուժքրոջ ձեռքը բռնած ման էր գալիս միջանցքում:

«Երեխան իրեն լավ էր զգում, միջանցքում քայլում էր բուժքրոջ հետ, մեծահասակ կին էր, որ ձեռքը թողնում էր՝ տատիկ էր կանչում ու վազում մոտը»,-պատմում է հայրը:

Գ. Միսակյանը հավաստիացնում է, որ առաջին գիշերը բուժքույրը դեղերով փորձել է երեխայի ջերմությունը կայուն պահել, ապա երկրորդ օրը դարձյալ կաթիլային են միացրել: Սակայն այդ օրը բժշկուհին երեխային այցելել է միայն մեկ անգամ՝ առավոտյան: Ծնողի հարցին, թե ինչպես է երեխայի վիճակը՝ բժշկուհին պատասխանել է, որ կայուն է և ընդամենը սովորական վիրուս է, որն իրենց միացրած կաթիլայինի միջոցով «դուրս է գալու» և անհանգստանալու կարիք չկա:

Հունվարի 2-ին արդեն երեխայի վիճակը բարդանում է. «Ամսի 2-ին մտա սենյակ, տեսա երեխաս հազիվ էր շնչում, խռպոցով: Անգամ ես, որ մասնագետ չեմ՝ հասկանում էի, որ դա սխալ շնչառություն է, որ երեխան չպետք է այդպես շնչի և, որ վիճակը լուրջ է: Բժշկուհուն ասացի, որ երեխան չի կարողանում անգամ հաց կուլ տալ, գուցե ինչ-որ բան ձեռնարկել՝ կոկորդը մաքրել կամ մեկ այլ բան: Բժշկուհին պատասխանեց, որ կոկորդին ձեռք տալ չի կարելի, իրենք թոքերը լսել են և ամեն ինչ նորմալ է: Կես ժամ անց մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության (ԷԽՈ), հետո ռենտգենի: Մոտ մեկ ժամ սպասել ենք միայն ռենտգենի պատասխանին, քանի որ բժիշկ չկար: Մինչև ամսի 2-ը լաբորատորիան էլ չէր աշխատում, երեխայի, հենց առաջին օրը վերցրած մեզի անալիզները երկու օր մնացել է պալատում»,- պատմում է Գ. Միսակյանը:

Մահացած փոքրիկի հայրը Shamshyan.com-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ միայն ամսի 2-ին երեկոյան 3-4-ից հետո են հակաբորբոքային նշանակել և ներարկել երեխային.

«Այն վիճակում, երբ նրանք պետք է արդեն վերակենդանացման բաժին պառկացնեին երեխային և թթվածին տային: Իսկ իրենք ասում էին՝ երբ երեխան քնի, կբերեք, թթվածին կմիացնենք, բայց երեխան չէր կարողանում քնել: Ամսի 2-ի ժամը 5-6-ի կողմերը նոր երեխային բարձրացրել ենք քիթ-կոկորդի մասնագետի մոտ, ինքն էլ նայեց ու ասաց, որ վիճակը շատ լուրջ է: Իսկ մինչ այդ երբ ուզում էի ԷԽՈ-ի կամ ռենտգենի պատասխանները՝ ինձ ասացին, որ աջ թոքի բորբոքում է, մնացած ամեն ինչ նորմալ է: Հետո մեկ այլ մասնագետ բերեցին, նա էլ ասաց, որ երեխայի կոկորդը շտապ մաքրեն: Բարակ խողովակով մաքրեցին՝ արյունախառը թարախային զանգված էր գալիս: Բայց այդ ամենը ձեռնարկեցին, երբ արդեն շատ ուշ էր. ժամը 12:20 երեխան ձեռքերիս վրա մահացավ: Նրանք շատ անտարբեր էին, անգամ վերջին պահին, երբ իրենք թթվածնային դիմակ էին միացրել, դարձյալ կինս էր պահում՝ բուժքույրը սենյակում կանգնած»,-պատմում է երեխայի հայրը:

Գ. Միսակյանը պատմում է, որ երեկոյան 20:00-ի կողմերը ինքը տուն է գնացել և վերադարձել՝ երեխային հագուստ և ուտելիք բերելով: Սակայն վերադառնալուց հետո երեխայի թույլ վիճակը անհանգստացնում է հորը և նա դիմում է բուժքրոջը.
«Ասացի երեխայի վիճակը դուրս չի գալիս, որովհետև շրթունքները սկսել էին կապտել: Բուժքույրն ասաց, թե հիմա բժշկուհուն կկանչեմ, վերադարձա պալատ ու զգացի, որ երեխան ասես չի շնչում, գոռացի՝ ձայնիցս բժշկուհին վազելով եկավ, արագ թոքերը լսեց և ասաց, որ բարձրացնեն վերակենդանացման բաժին: Բայց երեխաս արդեն չկար»,-պատմում է Գ. Միսակյանը:

Երկամյա Լիա Միսակյանի հայրը համոզված է, որ եթե առաջին իսկ օրից երեխան լիներ բժիշկների հսկողության տակ և ժամանակին քայլեր ձեռնարկվեին, այլ ոչ թե ամեն բան չթողնվեր ինքնահոսի, ապա այսօր երեխան ողջ կլիներ:

Գ. Միսակյանը պնդում է, որ իր դուստրը մահացել է մինչ վերակենդանացման բաժին բարձրացնելը, թեև բժիշկները հավաստիացրել են, որ իրենք մոտ 30 րոպե պայքարել են երեխայի կյանքի համար. «Ես հաստատ համոզված եմ, որ երեխան արդեն մահացած էր, երբ տարան, քանի որ երբ զանգեցին բաժնի վարիչին կանչեցին՝ նա մոտ 30 րոպե հետո եկավ ու աստիճաններով շատ հանգիստ էր բարձրանում վերակենդանացման բաժին: Եթե երեխաս ողջ լիներ՝ նա այդքան հանգիստ չէր լինի, այլ կշտապեր երեխայի մոտ»:

Երեխայի հայրը պատմում է, որ վերակենդանացման բաժնից միայն 2 ժամ հետո են բժիշկները դուրս եկել և ասել, որ երեխան կլինիկական մահ է տարել և իրենց ոչինչ չի հաջողվել անել: Լիա Միսակյանի մահվան թղթում բժիշկներն արձանագրում են աջակողմյան պլևրոպնևմանիա, սպեցիֆիկ անգինա, ֆեբիզ ցնցում, հանկարծակի սրտի կանգ:

Չհավատալով «Արաբկիր» ԲԿ մասնագետների խոսքին՝ երեխայի հայրը չի ցանկանում արդեն մահացած փոքրիկի մարմինը վստահել տեղի դիահերձարանին և դիմում է դատաբժշկական փորձագետի:

Փորձագետ Ս. Սևոյանը հունվարի 3-ին դիահերձման նախնական եզրակացության մեջ նշում է, որ երեխայի մոտ առկա է եղել երկկողմանի թոքաբորբ, իսկ մահվան հիմնական պատճառը (նախնական եզրակացությամբ)՝ երկկողմանի թարախային նշիկաբորբ:

2-ամյա Լիայի հայրը համոզված է, որ իր երեխայի մահվան մեղավորները «Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցներն են. «Այնտեղ 20-25 տարեկան երիտասարդ աղջիկներ էին հերթապահում, ինչ պիտի անեին նրանք իմ երեխայի համար: Բոլորը համոզված պնդում են, որ Արաբկիրում ամենալավ մասնագետներն են, բայց այնտեղ բժիշկներ չկան, դրանք «ղասաբներ» են, ոչ թե բժիշկներ: Ինձ ասում էին՝ երեխաս սրտի հետ խնդիր ուներ՝ չկարողացանք փրկել, բայց իմ երեխան ոչ մի խնդիր չի ունեցել»,-վրդովվում է որդեկորույս հայրը:

Գեորգի Միսակյանը պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին՝ իր ճշմարտացիությունն ապացուցելու և երեխայի մահվան իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Shamshyan.com-ը պատրաստ է հրապարակել նաև բժիշկների տեսակետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված